|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
«Ավտորիտար» վարչապետն արգելում է աշխարհի հնագույն քրիստոնյա ազգի հոգևոր առաջնորդի տեղաշարժը: Այս մասին գրել է միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Քայլը հաջորդում է տնային կալանքում գտնվող Եկեղեցու ամենահեղինակավոր բարերարի՝ վարչապետի դեմ ընտրություններին մասնակցելու հայտարարությանը:
Հայաստանում քրիստոնյաների հալածանքների նկատմամբ Արևմուտքի լռությունը որակվել է «ամոթալի»:
Աշխարհի հնագույն քրիստոնյա պետության եկեղեցու առաջնորդին մեղադրանք է առաջադրվել և արգելվել է լքել երկիրը:
Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոս Գարեգին Բ-ին մեղադրանք է առաջադրվել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ինչի հետևանքով նրան թույլ չեն տվել մասնակցել այս շաբաթ Ավստրիայում կայանալիք Եկեղեցական ներկայացուցչական կարևոր ժողովին:
Սա հաջորդում է Եկեղեցու՝ հերթական Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս անցկացնելու որոշմանը՝ պայմանավորված կառավարության միջամտության վերաբերյալ աճող մտահոգություններով:
«Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները» քննարկելու նպատակով հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը հետաձգվել էր «հոգևորականության նկատմամբ ճնշումների և Հայաստանի ներքաղաքական խնդիրների պատճառով»: Եկեղեցական մեծ խորհուրդը Հայաստանից դուրս անցկացնելու որոշումը բեկումնային քայլ է և արտացոլում է երկրում կրոնական ազատությունների վատթարացող վիճակը:
Հանդիպումը կկայանա Վիեննայի մոտակայքում գտնվող Սանկտ Պյոլտեն քաղաքում, քանի որ եպիսկոպոսները մտավախություն ունեն, որ Հայաստանում միջոցառման անցկացման դեպքում կբախվեն ձերբակալությունների և քաղաքական միջամտության: Հարուցված քրեական գործի պատճառով Կաթողիկոսն այժմ ստիպված կլինի մասնակցել Zoom-ի միջոցով:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամիսներ շարունակ հրապարակավ վարկաբեկել և հարձակումներ է գործել Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ: Հայաստանի իշխանությունները ձերբակալում են հոգևորականներին և եկեղեցու ազդեցիկ աջակիցներին, ինչպես նաև բռնագրավում գույքը: Հայաստանի բազմաթիվ եպիսկոպոսներ ձերբակալվել են ուժայինների կողմից:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ մտադիր է վերահսկողություն հաստատել Հայաստանի խոշորագույն կրոնական կազմակերպության նկատմամբ, ինչը խախտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածը:
Իր հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը կստանձնի Հայ Առաքելական Եկեղեցու կառավարումը և այն կփոխարինի «իրական, մաքուր և պետականակենտրոն եկեղեցով», որին թույլ չի տրվի հակադրվել պետական շահին:
Եկեղեցու ամենաազդեցիկ աջակիցը՝ բարերար Սամվել Կարապետյանը, կալանավորվել է Եկեղեցու անկախությանն աջակցելու պատճառով: Սակայն դա չի խանգարել պարոն Կարապետյանին հայտարարել իր որոշման մասին՝ հաջորդ ընտրություններում Փաշինյանի դեմ վարչապետի պաշտոնի համար պայքարելու վերաբերյալ:
Արհեստական բանականության նորարարական կիրառմամբ փոխանցված իր ուղերձում պարոն Կարապետյանն ասել է.
«Ինձ ձերբակալելով և կալանքի տակ պահելով՝ մի փոքրիկ խմբակ կարծում էր, թե կարող է լռեցնել և մեկուսացնել ոչ միայն ինձ, այլև Հայաստանի ձայնը, մեր ժողովրդի ձայնը, մեր քաղաքացիների ձայնը՝ ձեր բոլորի ձայնը»:
«Amsterdam & Partners LLP» իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարող գործընկեր Ռոբերտ Ամստերդամը, ով ներկայացնում է պարոն Կարապետյանի շահերը, նշել է. «Փաշինյանը լավագույնս բնորոշում է «անհաջողակ ավտորիտար» եզրույթը՝ փորձելով փոխել հայաստանյան և եվրոպական օրենքները՝ իր պարանոյիկ անվստահության զգացումին հարմարեցնելու համար:
Նա փորձում է հարվածի տակ դնել Հայ Առաքելական Եկեղեցու լեգիտիմությունը: Առաքելական եկեղեցին հիմնված է առաջնորդության վրա, որը ձևավորում է շարունակական մի շղթա՝ սկսած վաղ քրիստոնեական առաքյալներից»:
Միայն բոլշևիկներն են դրսևորել նման վարքագիծ։ Եվրոպայի և Արևմուտքի լռությունն ամոթալի է, իսկ այն փաստը, որ Հայաստանում կան քրիստոնյա բանտարկյալներ՝ ի հավելումն Բաքվում գտնվողների, խայտառակություն է և բիծ այս հրաշալի երկրի համար։
Հիմա այն պահն է, երբ Արևմուտքը և հայ ժողովուրդը պետք է պաշտպանեն դավանանքի և խղճի ազատության արժեքները»։