|
Փոխարժեքներ
13 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան ԱՄՆ-ի սպառնալիքների հանդես է եկել կտրուկ հայտարարություններով՝ ընդգծելով, որ նույնիսկ ամենահզոր բանակը կարող է ջախջախիչ պարտություն կրել։
«Երբեմն աշխարհի ամենահզոր բանակը կարող է այնպիսի ապտակ ստանալ, որից հետո ոտքի չի կանգնի։ Նրանք անդադար խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին։ Իհարկե, նավատորմը վտանգավոր բան է, սակայն դրանից ավելի սարսափելի է այն զենքը, որը կարող է այդ նավը ուղարկել ծովի հատակը»,- Խամենեիի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը։