կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-17 18:37
Քաղաքական

Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի հաստատությունում. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի հաստատությունում. ադրբեջանական լրատվամիջոցներ

Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործով ակնհայտ դատավճռի մանրամասներ են ի հայտ եկել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։

Ինչպես հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները, Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի հաստատությունում։

Այսօր Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի դեմ դատավճիռը, որով, գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար մեղադրվում է Ադրբեջանում «խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ լուրջ հանցագործությունների» մեջ։

Պաշտպանական կողմը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և կեղծ են, և որ դատավարությունն ինքնին գնահատվում է միջազգային իրավունքի և արդար դատաքննության ոտնահարում։