|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Հոգևորականները շարունակում են արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «մեր եկեղեցիները չուլանացված են»։ Մասնավորապես, Տեր Փառեն Առաքելյանը գրում է․
«Անկեղծ ասած` չեմ հասկանում, թե ինչպես կարող է «կրթության դրոշակը» ձեռքն առած պաշտոնյան այսքան անկառավարելի լինել, այսքան ինքնակառավարումը կորցրած լինել։ Այն, որ այսօրվա պաշտոնյաները շատ սահմաններ են անցել, նորություն չէ, ուստի իրենց խոսք և հորդոր ուղղել անիմաստ է։ Հետևաբար խոսքը պարզ հավատացյալին ուղղելով` ասում ենք. սիրելի’ հավատացյալներ, հանգիստ եղեք, մեր սրբությունները սրբությամբ պահվում են և օր օրի ծաղկում` բոլորիս համատեղ և միասիրտ աղոթքներով և ջանքերով։
Իսկ թե ի՞նչն է «չուլանացված» (կներեք գործածածս բառի համար ), կիմանան «չուլանացված» հոգի և տուն տեղ ունեցողները (այս վերջիններն էլ Եկեղեցի գալով կարող են, ծնկի գալ և ներողություն խնդրել)։
Շնորհավոր Սուրբ Համբարձում։ Աստված օրհնի բոլորիդ»։