|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ իր դժգոհությունն է հայտնել COP29-ի հետ կապված՝ ասելով․ «Մեր այս մեկ տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքում բազմիցս զղջացել եմ, որ մտանք այդ արկածախնդրության մեջ, որովհետև իրականում քննադատությունը և որոշ լրատվամիջոցներում ագրեսիայի մակարդակն այնքան բարձր էր, որ գրեթե հուսահատեցրեց մեզ»։
Ալիևի այս խոստովանությանն անդրադարձել է Հայ դատի ԱՄՆ գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ վերահաստատելով Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների հաջողված արշավն ընդդեմ Բաքվում կայացած «COP29 բնապահպանական գագաթնաժողովին»։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ դժգոհում է Հայ դատի ազգային կոմիտեների կողմից իրականացված ու հաջողված համաշխարհային արշավից՝ Ադրբեջանի կողմից էթնիկ զտումները, օդի ախտոտվածությունը, իրավունքների խախտումներն ու կրոնական ազատության վրա հարձակումները լուսաբանելու համար»,-գրել է Արամ Համբարյանը։
Հիշեցնենք, որ 2024 թվականին Ադրբեջանում կայացել էր COP29-ը` ՄԱԿ-ի կլիմայական փոփոխություների շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովը, որին նախորդած շրջանում Հայ դատի գրասենյակներն ու ազգային հանձնախմբերն ակտիվ հակաքարոզչական աշխատանքներ են իրականացրել աշխարհի բոլոր երկրներում։ Արդյունքում՝ մեծ թվով երկրներ հրաժարվել են նախագահական մակարդակով ներկայություն ապահովել Բաքվում։