Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Հրայր Կարապետյանի՝ Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի Դաշնության Հյուսիսարևմտյան տարածաշրջանում գլխավոր հյուպատոսի գործունեության ժամկետն ավարտվել է: Նա հայ համայնքին ուղղած իր ուղերձում նշել է, որ մեծ պատիվ էր այս տարիների ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը կարևորագույն տարածաշրջանում և Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաքում:
Ռուսաստանի Դաշնության հյուսիսարևմտյան շրջաների բոլոր մարզկենտրոններում կանգնեցվեցին հայկական խաչքարեր և հուշարձաններ, և այդ շրջանների մեծ մասն այսօր փոխհամագործակցության պայմանագրեր են կնքել և սերտ կապի մեջ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզերի ու քաղաքների հետ»,- նշել է Հրայր Կարապետյանը:
Նրա խոսքով, իհարկե, ընթացքի մեջ են կիսատ մնացած բազմաթիվ նախաձեռնություններ ու ծրագրեր, սակայն վստահ է, որ հայրենանվեր աշխատանքով դրանք ևս մոտ ապագայում կիրականացվեն:
«Օգտվելով առիթից` իմ երախտագիտությունն եմ հայտնում հայ համայնքի ղեկավարին, մեր հայ եկեղեցու սպասավորներին, քաղաքապետարանի ներկայացուցչին, տարբեր բարեգործներին, երիտասարդական կազմակերպություններին, ամբողջ հայ համայնքին, որոնք իրենց հայրենանվեր գործունեությամբ միշտ էլ գործուն օժանդակություն են ցուցաբերել մեր ծրագրերին ու նախաձեռնություններին: Նրանց շնորհիվ է նաև, որ Սանկտ Պետերբուրգում հայությունը գնալով ավելի խորը հարգանք ու պատիվ է վայելում ռուս հասարակության մոտ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում տարածաշրջանի տարբեր ռազմական բուհերում ուսանող մեր սպաներին ու կուրսանտներին, որոնց օրինակելի վարքագծով մենք միշտ հպարտացել ենք և միշտ բարձր են պահել հայոց բանակի պատիվը»,-հավելել է Հրայր Կարապետյանը: