Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը ռուսական կողմից ակնկալում է Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների անօրինական ներթափանցման խնդրի լուծում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում. ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությունից… Այս ընթացքում իրավիճակը կայուն է, բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք»,- հավելել է Ալիևը իտալական La Repubblica հրատարակությանը տված հարցազրույցում:
Նա միաժամանակ բողոքել է, որ կան որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն:
«Մասնավորապես՝ հարց կա օտարերկրացիների մասին, որոնք պետք է թույլտվություն ստանան Ադրբեջանից՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ այցելելու համար (նկատի ունի Արցախը)»,- ասել է Ալիևը:
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք Ռուսաստանի իշխանություններին և Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նման փաստերին վերջ տրվի: Այս և մի շարք այլ խնդիրներ պետք է լուծվեն: Սակայն այժմ մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք խաղաղապահների աշխատանքից»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը: