կարևոր
277 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-26 19:09
Քաղաքական

Պատասխա՛ն եք տալու, չկասկածե՛ք․ փաստաբանը՝ Հովհաննավանքն ու Թալինի եկեղեցին զավթած կարգալույծներին

Պատասխա՛ն եք տալու, չկասկածե՛ք․ փաստաբանը՝  Հովհաննավանքն ու Թալինի եկեղեցին զավթած կարգալույծներին

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Դաբաղյանի նախագահությամբ, ընթանում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի վերաբերյալ գործով նախնական դատալսումները։ Հանրային մեղադրող Տիգրան Մուրադյանը միջնորդեց ևս երեք ամսով երկարացնել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը, միևնույն ժամանակ՝ պահպանելով սահմանափակումները։ Ըստ հանրային մեղադրողի՝ մեծ է խոչընդոտման ռիսկը, այլընտրանքային խափանման միջոցը չի կարող զսպել ռիսկերը։ Գործով որպես տուժող անցնող կարգալույծ քահանաները՝ Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը հստակ դիրքորոշում չներկայացրին, նշեցին՝ ինչպես նախատեսված է օրենքով։ Պաշտպանության կողմը, սակայն, ընդգծում է՝ այս պահին առհասարակ որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չկա։ Պաշտպան Երեմ Սարգսյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ դատարանն իրավունք չունի ու չի կարող հաշվի չառնել, թե տուժողներն այս պահին ինչ վարքագիծ են դրսևորում։ Սարգսյանն ընդգծեց, որ միայն այն փաստարկը, որ տուժողների նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել, ոստիկանական խմբերով են շրջում, անգամ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենալ, տուժողներն անգամ Վեհափառի որոշումը չեն կատարում, հիմա քննարկվում է՝ ճնշվու՞մ են, ումի՞ց՝ սրբազանի՞ց։ Ուշագրավ էր, սակայն, քննարկումը՝ տուժողների կարգավիճակի առնչությամբ։ Մասնավորապես, նախագահողը խոսեց՝ Սրբազանի՝ վերադաս լինելու հանգամանքի մասին, մինչդեռ, պաշտպան Արա Զոհրաբյանն արձագանքեց՝ նկատելով, որ տուժողներն ընդհանրապես կապ չունեն, նրանք այլևս կարգալույծ են, Հովհաննավանքը զավթել են, ապօրինի ծիսակատարություն իրականացնում, ապօրինի ծիսակատարություն իրականացնում, որևէ կապ չունեն եկեղեցու հետ։ Երեմ Սարգսյանն էլ շարունակեց՝ նշելով, որ պաշտոնապես նրանք այլևս չեն համարվում թեմի հոգևորական, բայց գնացել են, աշխատում են, ու՞մ ենթական են իրենց համարում կամ ենթակա համարու՞մ են արդյոք իրենց՝ Մկրտիչ Սրբազանին, ավելին, այս պահին վարչաան խորհուրդն է թեմը ղեկավարում։

«Խորհրդի անդամներին չեն թողնում հոգևոր ծառայություն իրականացնել, պետք է մտածենք՝ կաշկանդվու՞մ են»,- ասաց Երեմ Սարգսյանն՝ ընդգծելով, որ դատարանը չի կարող հաշվի չառնել տուժողների վարքագիծը։ «Այն հանդուգն ու օրինախախտ վարքագիծը, որ իրենք են դրսևորում այս պահին, չենք կարող գնահատական չտալ»,- նշեց նա։

Սարգսյանն ասաց, որ, տեսնելով այսօրվա իրականությունը, դատարանի որոշման մասին միշտ վատն են մտածում։

«Չգիտեմ էլ՝ ինչ զգամ ու ինչ պատկերացնեմ։ Ես գտնում եմ, որ խափանման միջոցի հիմք չկա, հետևաբար, խնդրում եմ կալանքի միջնորդությունը մերժել»,- հավելեց Երեմ Սարգսյանը։

Արա Զոհրաբյանն էլ հիշեցրեց ողջ գործընթացը, նկատեց՝ պետությունը չի կարող խառնվել եկեղեցու գործերին, որոշել՝ վերադաս հոգևորականը ստորադաս հոգևորականին կարգալույծ արել է, թե ոչ, եթե կարողանար խառնվել, ապա պետք է պատկերացնել իրավիճակ, որ դավանաբանական սխալով հոգևորականին կարգալույծ անել, հետո աթեիստ դատավորը որոշի, թե հոգևորականի դավանաբանական տեսակետն ավելի ճիշտ է, չի կարելի նման բան, անգամ ՄԻԵԴ-ն է դա արձանագրել։

Զոհրաբյանի խոսքով՝ անգամ հոգևորականներին մեկուսացնելը քրեական գործերով ևս միջամտություն է եկեղեցու գործերին, ինչի հետևանքով վնասներ են պատճառվել։ Ստեփան Ասատրյանը դատարանում հայտարարեց, թե պետությունը պետք է իրենց անվտանգություն տրամադրեր, որովհետև կարող էին վնասվել նաև իրենց ընտանիքի անդամները, վախեցրել են կնոջը, երեխաներին, կարգալույծությունը չեն ընդունում։ Արա Զոհրաբյանը, սակայն, ընդգծեց՝ նրանք հոգևորական չեն, չեն կարող լինել, մեկն էլ ուզում է վարչապետ լինել, պետք է գնա նստի, ասի՝ «վարչապե՞տ եմ»։

Ռոման Ահարոնյանն էլ խնդրեց ուղիղ դատարանին ասել՝ վախենու՞մ են սրբազանից, կփոխե՞ն ցուցմունքները․ «Հիմա մարդը կալանավորված է ձեր խաթր»։

Դատարանն առանձին սենյակում որոշեց ևս մեկ ամսով երկարացնել Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը և վերացնել սահմանափակումները։

Գործով անցնող Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն էլ կշարունակի մնալ տնային կալանքի տակ, սակայն նրան թույլ կտրվի մասնակցել պատարագներին։

Մանրամասն՝ տեսանյութում: