|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Տիգրան Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան–Իջևան ավտոճանապարհի 105-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, ինքնավթարի է ենթարկվել, որից հետո նույն հատվածում միմյանց են բախվել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա Մխիթար Հ․-ի վարած «Range Rover» և 26-ամյա Ալյոշա Վ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով նույն օրը՝ ժամեր անց, Ալյոշա Վ․-ի ուղևոր՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Ալյոշա Վ․-ն, բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։