կարևոր
595 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 22:09
Հասարակություն

Մասյացոտնի թեմի քահանաները սպառնալիքների պատճառով վախենում են ընտանիքի անդամներին միայնակ թողնել, իրավապահները՝ ասելիք չունեն

Մասյացոտնի թեմի քահանաները սպառնալիքների պատճառով վախենում են ընտանիքի անդամներին միայնակ թողնել, իրավապահները՝ ասելիք չունեն

Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ սպառնալիքների, ճնշումների մասին հրապարակումներին իրավապահ մարմինները չեն արձագանքում, համենայն դեպս, առ այս պահը պաշտոնապես հայտնի չէ՝ դրանք քննության առարկա դարձնելու մասին, իսկ բանավոր հարցումներին հստակ պատասխան չի տրվում, գրավոր հարցում են պահանջում։  

Հիշեցնենք, որ երեկվանից սոցիալական հարթակներում, մամուլում տեղեկություններ են շրջանառվում՝  Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ աննախադեպ ճնշումների մասին, նշվում է, որ համայնքապետարանի աշխատակիցները, այլ անձինք հանդիպումներ են ունենում քահանաների հետ՝ «համոզելու», որ վերջիններս միանան թեմի նախկին առաջնորդ, Փաշինյանին միացած տիրադավ եպիսկոպոսներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Քահանաներից մեկն անգամ ահազանգել էր, որ սպառնալիքներն այնաստիճան են, որ քահանաներն անգամ վախենում են տանը միայնակ թողնել ընտանիքի անդամներին։  

«Փաստինֆո»-ն փորձեց դատախազությունից պարզել՝ արդյոք ընթացք տրվել է հրապարակումներին, սակայն բանավոր պարզաբանում չի ստացվել, կառույցից գրավոր հարցում են խնդրել։

Աղբյուր՝ Փաստինֆո