|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խորը ցավով տեղեկացնում է, որ մահացել է 18-ամյա սան Վահան Պետրոսյանը:
«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը: Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:
Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Հանգչիր խաղաղությամբ, Վահան: Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- նշվում է ակումբի ցավակցականում: