կարևոր
5920 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-08 16:57
Քաղաքական

Գռզո ջան, դու առևտրական ես, իսկ ազգերի իրավունքները առևտրի ենթակա չեն. արձագանք պատգամավորի հայտարարությանը

Գռզո ջան, դու առևտրական ես, իսկ ազգերի իրավունքները առևտրի ենթակա չեն. արձագանք պատգամավորի հայտարարությանը

Սփյուռքահայ հասարակական գործիչ, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Վաչե Բրուտյանն արձագանքել է ԱԺ իշխող ուժի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարությանը՝ նշելով.

«ՔՊ-ական պատգամաւոր Խաչատուր Սուքիասեանը (շատերուդ ծանօթ կռզոն) քիչ առաջ յայտարարեց, թէ «ինձ պէտք չի Ցեղասպանութեան ճանաչումը», աւելցնելով, որ ատիկա «քաղաքական առեւտուր է»։

Իսկ սովորական հայուն մօտեցումը հետեւեալն է.

1) Ցեղասպանութեամբ թուրքերը մեզմէ խլեցին մեր հայրենիքին մեծ մասը, ճիշդ ինչպէս Ատրպէյճանը ցեղասպանութեամբ մեզմէ խլեց Արցախը։

2) Ձանձրացանք կրկնելէն, որ Ցեղասպանութեան ճանաչումը ինքնանպատակ ՉԷ՛։

3) Ճանաչման նպատակն է՝ յանգիլ Թուրքիո՛յ կողմէ իր գործադրած ոճիրի ճանաչումին եւ ՀԱՏՈՒՑՈՒՄ կատարել հայ ժողովուրդին։ Կռզօ ջան, քաղաքական բալիկ ջան, եթէ դուն առեւտրական ես, ազգերու իրաւունքները առեւտուրի ենթակայ չեն»։