կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 15:25
Քաղաքական

Եկեղեցու պատիվը երկրի ներսում նսեմացնելուց հետո ծախեցին հայրենիքը. Տեր Շահե քահանա

Շատ հստակ քայլերով սկսվեց արշավ Հայ առաքելական եկեղեցու դեմ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումով նսեմացնելով եկեղեցու պատիվը, վերացնելով կրթությունը, կպնելով «Հայ եկեղեցու պատմություն» առարկային եւ վերջում ծախելով հայրենիքը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու խորհրդակատար տեր Շահե քահանա Հայրապետյանը՝ կիսելով իր մտահոգությունը Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ: Բազմաթիվ հոգեւորականների հետ միասին տեր Շահեն նույնպես նախօրեին մասնակցում էր «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին:

Անդրադառնալով ադրբեջանական կողմին վերադարձվող տարածքներում հայկական պատմամշակութային ու հոգևոր կենտրոնների ճակատագրին՝ Տեր Շահեն նշեց. «Մենք անընդհատ կորցնում ենք, եւ սա պետք է ազդակ լինի մեզ համար, որպեսզի հասկանանք, թե որ արժեքներին պետք է վերադառնանք: Երբ խոսում ենք մեկ անձի մասին՝ վրիպում ենք: Մենք պետք է ամուր կառչենք Աստծուց, խնդրենք իմաստություն: Մեր պապերը կարողացել են առանց պետականության պահել Տիգրան Մեծի Հայաստանը՝ իր բոլոր սրբություններով: Մեր հոգեւոր արժեքների պաշտպանման ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, տարվում են, բայց ինչպես ասում են՝ մարդ պիտի բախտ ունենա, որ լավ հարեւան ունենա: Երբ հարեւանդ անհասկացող է, դժվար է: Թուրք էությունը չունի պատկառանք, հարգանք սրբությունների նկատմամբ, նա իր «ես»-ից այն կողմ ոչինչ չի տեսնում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիանա Սարգսյան