|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 448.71 |
| RUB | ⚊ | ₽ 4.9132 |
| GBP | ⚊ | £ 514.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.69 |
«Իշխանության» տեղեկություններով Նավասարդ Կճոյանի հանձնարարականով Արարատյան հայրապետական թեմից հեռացվել է Անուշ Վարդանյանը, ով պատարագի ընթացքում հնչեցրել է Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։
Անուշ Վարդանյանը հանդիսանում էր Արարատյան հայրապետական թեմի ծրագրերի համակարգողը և «Արարատ» միության ատենապետը։ Նա Կճոյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մատուցված պատարագից հետո, երբ մի խումբ երիտասարդների հետ հնչեցրել է կաթողիկոսի անունը։
Ավելի ուշ, տեղեկանալով, որ Անուշ Վարդանյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը, Նավասարդ Կճոյանը հրահանգել է նրան հեռացնել թեմից։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Անուշը՝ նշելով, որ իր համար առնվազն անսպասելի էր Կճոյանի որոշումը, քանի որ թեմում ծառայել է 13 տարի և երկարամյա ու նվիրված ծառայության համար հենց Նավասարդ Կճոյանի ձեռամբ ստացել է օրհնության գիր։
«Ես անհաշտ եմ եղել Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ սկսված արշավի հետ, որի ուղիղ մասնակիցն է նաև Նավասարդ Սրբազանը։ Տարիներ շարունակ ծառայելով թեմում՝ նրա նկատմամբ ունեցել եմ հարգանք և հիացմունք, և ինձ համար շոկային էր նրա քայլը կաթողիկոսի դեմ, առավել ևս երբ այն, իմ համոզմամբ, ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից», - ասաց Անուշ Վարդանյանը։