կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-04 10:15
Առանց Կատեգորիա

Ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման և ԱԺ-ում սեփական շահերը սպասարկող առանձին քաղաքական միավոր ստեղծել. «Փաստ»

Ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման և ԱԺ-ում սեփական շահերը սպասարկող առանձին քաղաքական միավոր ստեղծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում նորից բավական ակտիվացել է Ամուլսարի հանքի շահագործման թեման, որը գործող իշխանությունների համար դարձել է իսկական փորձաքար, քանի որ, ըստ էության, ոչ մի լուծման տարբերակ չունեն, եւ այդ մասին բացահայտ ակնարկել է նաեւ Նիկոլ Փաշինյանը։

Փաստացի անցյալ տարի թեմայի հետ կապված այդպես էլ վերջնական եզրակացություն չհրապարակվեց, եւ կարգավորման շուրջ կողմերի միջեւ համաձայնեցում չեղավ, ավելին՝ իշխանությունը թեմայի հետ կապված ուղղակի փակուղում է, ինչի պատճառով պարբերաբար սրացումներ են լինում տարածքի բնակիչների եւ շահագործողների միջեւ։

Այն, որ, այսպես կոչված, սորոսականները իշխող խմբակցությունում զգալի ներգրավվածություն ունեն, գաղտնիք չէ:

Հիմա կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ նրանք ձգտում են օգտագործել Ամուլսարի թեման եւ այս հարցով շահագրգիռ պատգամավորներին համախմբել մեկ ընդհանուր «թիմում» եւ ԱԺ-ում ստեղծել իրենց շահերը սպասարկող «սեփական օգտագործման» քաղաքական առանձին միավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: