կարևոր
526 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-08 11:13
Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում

Մասյացոտնի թեմի առաջնորդ Հայր Ռուբենը Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում

Այս կիրակի՝ հուլիսի 12-ին, նշվում է Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը (Վարդավառ)։

Այդ առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում։

Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10։30-ին։

«Այն պատգամը, որ լսեցինք նրանից և փոխանցում ենք ձեզ, այս է. Աստված լույս է, բնավ խավար չկա նրա մեջ։ Արդ, եթե ասենք՝ «Հաղորդակից ենք նրան», և մյուս կողմից շարունակենք ապրել խավարի մեջ, ստում ենք և ճշմարտությունը չենք գործադրում։ Իսկ եթե քայլենք լույսի մեջ, ինչպես որ ինքն է լույսի մեջ, այն ժամանակ ճշմարտապես հաղորդակից ենք լինում միմյանց, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհ. 1։5-7)։