| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Անհետ կորած զինծառայողների հարազատները շարունակում են դեռևս առավոտյան ժամը 11:00-ից փակ պահած ՊՆ շենքի շրջափակումը։
ՊՆ շենքի մոտ ամիսներ առաջ տեղի ունեցած միջադեպերից հետո նախարարության ղեկավարությունը որոշել է ճաղավանդակներ դնել շենքի 2 մուտքերի մոտ։ Հենց այդ ճաղավանդակներն են շղթայել անհետ կորած զինծառայողների հարազատները և արգելափակել են աշխատակիցների ելումուտը։
168.am-ի տեղեկություններով` շենքում հիմնականում շարքային աշխատակիցներն են։ Ներսում է նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նախարարության այն աշխատակիցները, ովքեր նախարարության շրջափակման պահին եղել են դրսում, ապա փորձել են ներս մտնել, ՊՆ մտնել չեն կարողացել: Անհետ կորած զինծառայողների հարազատները նրանց մուտքը ևս արգելել են:
Շենքի մուտքերն ու ելքերը շղթայած անհետ կորած զինծառայողների հարազատները լրագրողներին թույլ չեն տալիս տարածքում նկարահանում իրականացնել:
Պաշտպանության նախարարության մոտ արդեն իսկ լարված իրավիճակն ավելի է լարվել, երբ ծնողները տեղեկացել են, որ Բաքվից Երևան է ժամանել դատարկ ինքնաթիռ, որով, ինչպես ավելի վաղ հաստատել էր Նիկոլ Փաշինյանի խոսնակը, պետք է գերիներ տեղափոխվեին Հայաստան: