կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-09 15:51
Քաղաքական

Ռուսաստանն ունի սեփական շահերը և առաջին հերթին հենց դրանցով է առաջնորդվում. Աշոտ Ղուլյան

Ռուսաստանն ունի սեփական շահերը և առաջին հերթին հենց դրանցով է առաջնորդվում. Աշոտ Ղուլյան

Մենք ամենից առաջ պետք է ազատվենք այն կաղապարից, որ այս պահին կա մեր մտածողության մեջ՝ Ռուսատանի կերպարի, դիրքորոշման մասով. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

«ՌԴ-ն ցարական Ռուսատանը չէ, ՌԴ-ն միատարր պետություն չէ, Ռուսատանն այսօր աշխարհի ազդեցիկ պետություններից մեկն է, որն ունի սեփական շահերը և առաջին հերթին հենց առաջնորդվում է դրանցով։ Կա չափազանցված պատկերացում ՌԴ-ի կողմից Ղարաբաղի հանդեպ վերաբերմունքի մասով, որն ավելի շատ վերաբերում է գուցե 91,94 թվականների պատերազմական տարիներին։ Միանշանակ, դրանք առասպելներ են։ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ երկիր է, թեկուզ մինչև 94 թվականը եղել է առանձին ռուսական միջնորդական առաքելություն, բայց բոլոր նախորդ 20 և ավելի տարիներին Ռուսաստանը Ղարաբաղյան հիմնախնդրի մեջ ավելի շատ առաջնորդվում է Մինսկի խմբի համանախագահ երկրի կարգավիճակից բխող իր պարտականություններով, ինչն այս պահին, կարծում եմ, չի համադրվում այն նույն զենքի վաճառքի գործարքների հետ, որովհետև շատ դժվար է պատկերացնել չեզոք միջնորդ և զենք վաճառող պետություն։ Գուցե իրենց մեկնաբանությամբ դա որոշակի հիմնավորումներ ունի»,- ասաց Աշոտ Ղուլյանը:

Ամբողջական հոդվածն՝ այստեղ: