Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գորիսում տեղի ունեցած ընտրությունների արդյունքը գորիսեցիների և Գորիս խոշորացված համայնքի մեր հայրենակիցների պատասխանն էր անվտանգության ոլորտում այս իշխանությունների իրականացրած քաղաքականությանը․ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 17-ին Գորիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների արդյունքին։
Նա նշեց, որ Գորիսն ու հարակից բնակավայրերը, որոնք պատերազմից հետո իրենց վրա զգում են ադրբեջանական ագրեսիայի բոլոր հետևանքները, չէին կարող բավարարված լինել իշխանության խոստումներով կամ գործողություններով, որոնք, ըստ էության, բացակայում են։ Իսկ ագրեսիայի վտանգն իրականում կախված է ոչ միայն Սյունիքի գլխին։
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է խորությամբ գիտակցի, որ այսօրվա վտանգը սպառնում է ոչ միայն մեղրեցիներին, Ագարակում, Գորիսում, Կապանում կամ Արցախի տարբեր բնակավայրերում ապրող մարդկանց։ Այս վտանգն իջած է մեր ամբողջ երկրի գլխին, և որքան էլ թվում է, թե սահմանը 10, 20, 50 կամ 100 կմ հեռու է, դա որևէ ձևով խոչընդոտ չի հանդիսանում, հատկապես՝ ժամանակակից պայմաններում, կարճ ժամանակում դառնալ թիրախ և ադրբեջանական ագրեսիայի զոհ»,- ընդգծեց պատգամավորը։