Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր-անդամ Արա Գասպարյանից հետաքրքրվեց` կապ տեսնո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում ունեցած ելույթի ու BBC-ի հրապարակած սկանդալային նյութի մեջ։ Նա ասաց, որ ուղղակի կապի մասին դժվար է խոսել, բայց BBC-ի հոդվածի հետ կապված մեկ այլ խնդիր կա, որ բարձրաձայնում են իրավաբանները, այն է` ինչպե՞ս է լրագրողը կարողացել ծանոթանալ նախաքննական նյութերին կամ գաղտնիքին, դրան պետք է պարզաբանում տրվի։
«Հետագա գործողություններից հետո, գուցե, ձեր նշած կապն ավելի ակնհայտ կդառնա, բայց առայժմ բավարար չի տեղեկատվությունը, որ ասենք` ինչ կապ կարող է լինել»,- ասաց նա։
Yerkir.am-ի մյուս հարցին, թե իրենք նույնպե՞ս քաղաքական թեժ աշուն են կանխատեսում, պատասխանեց կուսակցության մեկ այլ հիմնադիր անդամ` Արա Հակոբյանն` ասելով, որ մինչև թեժ աշուն, այժմ թեժ ամառ է, ու բավականաչափ հետաքրքիր դեպքեր, իրադարձություններ են տեղի ունենում, ինչի շարունակությունը տեղի է ունենալու աշնանը։
«Ենթադրում ենք, որ մինչև տարվա վերջ ունենալու ենք հետաքրքիր զարգացումներ։ Դրանցից է լինելու, օրինակ, կառավարության վերջնական դիրքորոշման հստակեցումը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ։ Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը փորձում է իր անձնական դիրքորոշումը դրա մասին չհայտնել` չնայած իր իսկ կողմից նշանակված արդարադատության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներն իրենց խիստ դրական դիրքորոշումը հայտնել են։ Չեմ բացառում, որ Փաշինյանը, վերջին պահին տեսնելով, որ այդ հարցի շուրջ հանրային մեծ դիմադրություն ու անհանդուրժողականություն կա, հայտարարի, որ ինքը դեմ է կոնվենցիային ու անձամբ իր որոշումն է` չվավերացնել փաստաթուղթը։ Բայց ես ուզում եմ շեշտել, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը նման բան ասի, ապա դա ոչ թե իր դիրքորոշումն է, այլ բոլորիս կողմից ցուցաբերված հակազդեցության արդյունք, ինչը վարչապետը փորձելու է վերագրել իրեն։ Մյուս զարգացումը, որ լինելու է, կապված է լինելու արցախյան հարցի հետ, որովհետև հնարավոր չէ բանակցություններն անընդհատ սառեցնել»,- եզրափակեց նա։