Փոխարժեքներ
19 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.56 |
EUR | ⚊ | € 428.21 |
RUB | ⚊ | ₽ 4.7705 |
GBP | ⚊ | £ 508.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Արամ Ա Վեհափառ Հայրապետը ընդունել է Հունաստանի համայնքների և կրոնական հարցերի ընդհանուր տնօրենին։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․
«Երկուշաբթի, 17 Մարտ 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Յունաստանի համայնքներու եւ կրօնական հարցերու ընդհանուր տնօրէն Ճորճիոս Քալանցիս, ընկերակցութեամբ Լիբանանի մօտ Յունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլուին:
Ճորճիոս Քալանցիս միօրեայ այցելութեամբ Լիբանան այցելած էր՝ Վեհափառ Հայրապետին հետ քննարկելու Յունաստանի հայ գաղութի հետ աղերս ունեցող շարք մը հարցեր: Նորին Սրբութիւնը իր գոհունակութիւնը յայտնեց Յունաստանի հայ համայնքին եւ պետական կառոյցներուն միջեւ գոյութիւն ունեցող սերտ գործակցութեան, ապա յիշելով հայ-յոյն եկեղեցիներու պատմական յարաբերութիւնը, ան շեշտեց վերանորոգ կերպով զայն շարունակելու հրամայականը:
Յայտնենք, որ ընդհանուր տնօրէնը Վեհափառ Հայրապետը հրաւիրեց Աթէնք՝ ներկայ գտնուելու Նորին Սրբութեան հեղինակած «Հայ Եկեղեցին» գիրքի յունարէն թարգմանութեան ներկայացումին:
Ապա, դեսպանը եւ ընդհանուր տնօրէնը ճաշի հիւրը եղան Վեհափառ Հայրապետին»: