|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաշտի կացարանում հրդեհի հետեւանքով մահացած 15 զինծառարողներից 14-ին փրկարարները հայտնաբերել են մահճակալներին անշարժացած պառկած վիճակում, իսկ մեկին՝ դռան մուտքի մոտ։
Այս մասին Հանրային հեռուտաընկերության եթերում հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը։
«Վարկած է, որ տղաները ծխահարվել են և ուղղակի չեն արթնացել, անկողնուց վեր չեն կացել։ Մի հոգին մուտքի մոտ է հայտնաբերվել», - ասաց Սարոյանը՝ ավելացնելով, որ նա թերեւս փորձել է փրկվել բայց չի ստացվել։
Գնդապետը նաեւ տեղեկացրել է, որ կացարանում գտնվել են 21 հոգի, որոնցից վեցը դուրս են եկել իրենց ուժերով` մինչ փրկարարների հասնելը, երեքն էլ տարբեր այրվածքներով տեղափոխվել են բուժկենտրոն։
Ըստ նրա` կրակի արագ տարածման պատճառը, ամենայն հավանականությամբ, եղել է այն, որ շինությունը քարե չի եղել, ավելին` չեն եղել նաեւ հրդեհամամարման սարքեր։
Հիշեցնենք, որ հրդեհը բռնկվել է հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում` Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ը` այրվածքներով տեղափոխվել հիվանդանոց: