Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասաց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Նրա փոխանցմամբ՝ Վերաքննիչ դատարանը բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները խուզարկություն են իրականացրելՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի առանձնատանը և նրան պատկանող շինություններում։
Պաշտոնական աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 6-րդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի, 179-րդ հոդվածի 3-րդ մասի, 325-րդ հոդվածի 2 մասի և 214-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութության, առանձնապես խոշոր չափերով յուրացման, մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանք։ Նշված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեում։
Ռուբեն Հայրապետյանը հայտարարել է, թե իրեն բռնելու հրամանը տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Մասնավորապես՝ «Պրեսսինգ» հաղորդմանը տված հարցազրույցում նա ասել է, որ իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը: «Նույն Անդրանիկ Քոչարյանը, որ իմ նախկին ընկերն է եղել, մի 10 օր առաջ իմ ընկերների միջոցով խնդրել էր ինձ փոխանցել, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն: Դա անում են, որ ես գնամ, հետո շոու անեն, ասեն՝ ֆեդերացիան թալանել էր, փախավ: Ես այս երկիրն այնքան եմ սիրում, որ ոչ մի տեղ չունեմ գնալու: Ուզում են, թող ձերբակալեն»,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը: