կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-18 15:39
Հասարակություն

«Շատը գնացել է, քիչն է մնացել». Արցախում զոհված Լեռնիկն օրեր առաջ էր բանակից արձակուրդ եկել

«Շատը գնացել է, քիչն է մնացել». Արցախում զոհված Լեռնիկն օրեր առաջ էր բանակից արձակուրդ եկել

Արդեն հայտնել ենք, որ այսօր`փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը: 

Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ Լեռնիկ Օսյանը Լոռու մարզի Օձուն համայնքից էր:

Օձունի համայնքապետ Արսեն Տիտանայնը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Լեռնիկը ընտանիքի միակ զավակն էր: «Հայրն է, մայրն է, միակ երեխան Լեռնիկն էր: Անապահով ընտանիք է: Միայն հայրն է աշխատում, գյուղի գործեր է անում: Ծնողներն արդեն գիտեն դեպքի մասին»,- ասաց գյուղապետը: Նշենք նաև, որ Տիտանյանի խոսքով` չի բացառվում, որ Լեռնիկ Օսյանն ինքնասպանություն գործած լինի, քանի որ հակառակորդի գնդակից չի զոհվել:

Գյուղապետը նաև տեղեկացրեց, որ Լեռնիկը 7 ամսվա ծառայող էր և ընդամենը օրեր առաջ տանն էր. արձակուրդ էր եկել:

«Փետրվարի 9-ին է գնացել, եկել էր տուն, օտպուսկ  էին տվել»,- ասաց Տիտանյանը` հավելելով, որ Լեռնիկն այդ օրերին մշտապես ասել է. «Շատը գնացել է, քիչն է մնացել»:

Լուսանկարը`Shamshyan.com-ի: