կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 11:54
Հասարակություն

Օսիպյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է ամառային արձակուրդ գնացել

Օսիպյանը չի հիշում, թե վերջին անգամ երբ է ամառային արձակուրդ գնացել

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը դեռ չի պատրաստվում ամառային արձակուրդ վերցնել: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է վերջին անգամ արձակուրդ գնացել, նա դժվարացավ պատասխանել. «Արձակու՞րդ, չեմ կարողանում հիշել, ամառային արձակուրդ չեմ վերցրել երբեևիցե»:

Հարցին, թե արդյո՞ք չի հոգնում` առանց հանգստի, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Դե, ինչ անենք, գործ ա լինում, ամեն անգամ մի բան լինում ա»:

Սակայն եթե լինի հնարավորություն` ամառային արձակուրդ կվերցնի, բայց 3-4 օրից ոչ ավելի: «3-4 օրում չեմ էլ հասցնի Հայաստանից դուրս կազմակերպել իմ հանգիստը, իսկ թե ո՞նց եմ անցկացնելու, դեռ չեմ էլ մտածել»,- ասաց փոխոստիկանապետը:

Իսկ հանգստի ձևերից Վալերի Օսիպյանը նախընտրում է հանգիստ միջավայրը, որ աղմուկից հեռու լինի:

Նշենք, որ այս ամառվա սկզբին Ազատության հրապարակում ու Բաղրամյան պողոտայում սկիզբ առած հասարակական ընդվզումների ժամանակ հենց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էր, որ շուրջօրյա ռեժիմով աշխատում էր` փորձելով «լեզու գտնել» ցուցարարների հետ: