|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երկրում առավել կարեւոր խնդիրներ կան, քան իշխանության ներկայացրած օրինագծերը, օրինակ՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը, որը կառավարությունն անհասկանալի պատճառներով օպերատիվ կարգով որոշել է քննարկման դնել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Ժամանակն է դուրս գալ վիրտուալ իրականությունից եւ վերադառնալ օբյեկտիվ իրականություն: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես ստացվեց, որ մեր հերոսների մնացորդները տոպրակների մեջ նետեցին հատակին՝ կարտոֆիլի մեշոկների նման»:
Պատգամավորը նշեց, որ եղել է Աբովյանի դիահերձարանում եւ տեսել այդ սարսափելի տեսարանը: Զոհրաբյանի համար անհասկանալի է՝ ինչպես է ստացվել, որ նման անփութության համար պատասխանատվության են ենթարկվել միայն սանիտարն ու դիահերձարանի բաժնի վարիչը՝ այն դեպքում, երբ նրանք ընդհանրապես մեղավոր չեն:
«Այդ դիահերձարանում կա 10 տեղ մարմինների եւ մնացորդների պահման համար: Մեզ ասում են, որ մնացորդների թվում կարող են լինել ադրբեջանցի զինվորների մնացորդներ: Միգուցե հանկարծ պարզվի, որ ծնողներին փոխանցել են ադրբեջանցիների մարմիննե՞ր»,- հետաքրքրվեց պատգամավորը: