Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր քաղաքական գործիչները, պետական գործիչները, գոնե վերջին դեպքերի լույսի ներքո տակավին չեն հասկանում ինչպիսի դերակատարում ունի Հայ եկեղեցին: Այս մասին Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Հալածանքը մեր նշանն է, Աստծո կողմից է դա մեզ տրված: Մենք գիտենք, որ վարդերի ու մեխակների չենք արժանի, այլ հալածանքի: Պետական գործիչների վարքը վկայում է, որ պետք է ասել՝ փողոցում չեք գտնվում, եւ նրանք պետք է հասկանան մեր դերը մեր ժողովրդի կյանքում: Հատկապես ԱԺ փոխխոսնակի արտահայտությունները Վեհափառ Հայրապետի մասին, ուղղակի, զարմանքը քիչ է ասել, ցավ եմ ապրում, նաեւ այն մտքին են հանգեցնում, որ իրենք չգիտեն ով են եւ ինչով են զբաղված: Հարցն ավազանի անունով դիմելը չէ, այլ դրանով վերաբերմունք ցուցաբերելը: Այն տպավորությունն ունեմ, որ չի էլ կարդացել, թե ինչ է ասել վեհափառը: Հուշել են, ինքն էլ ասել է»:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։
Նա, մասնավարապես, նշել էր.
«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:
Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:
Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: