|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հոկտեմբերի 6-ը 44-օրյա պատերազմի նահատակ, պահեստազորի ավագ լեյտենանտ, ՀՅԴ անդամ Հակոբ Ռոստոմյանի (Ռոստ) հիշատակի օրն է։
2014 թ. օգոստոսյան դեպքերի ժամանակ Հակոբն իր դասակով կարեւոր մարտական հանձնարարություններ է կատարել՝ ոչնչացնելով թշնամու կրակակետեր, մարդկային ու տեխնիկական միջոցներ:
Մասնակցել է 2016 թ. Ապրիլյան պատերազմին, որից հետո պահեստազորում էր։
44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ, մարտնչել է Մարտակերտում։
Հերոսաբար մարտնչել է իր հրամանատարությամբ գործող զինվորների հետ, կատարել են բազում սխրագործություններ։ Նահատակվել է Մարտակերտում։
Հավերժ փառք քեզ, ընկեր։
Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը այժմ կալանավորված է Փաշինյանի իշխանության կողմից: