կարևոր
2542 դիտում, 1 օր առաջ - 2025-06-11 23:54
Հասարակություն

Հունիսի 11-ը 44-օրյա պատերազմի նահատակ, ՀՅԴ անդամ Գևորգ Հաջյանի ծննդյան օրն է

Հունիսի 11-ը 44-օրյա պատերազմի նահատակ,  ՀՅԴ անդամ Գևորգ Հաջյանի ծննդյան օրն է

Հունիսի 11-ը 44-օրյա պատերազմի նահատակ, օպերային երգիչ, ՀՅԴ անդամ Գևորգ Հաջյանի ծննդյան օրն է։

Գևորգ Հաջյանը արիաբար զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Վարագնաթաղի բարձունքի ինքնապաշտպանության ժամանակ։

 

Գևորգ Հաջյանը ծնվել է 1971 թ-ին Լիբանանի Անջար քաղաքում։

Նախնական կրթությունը ստացել է տեղի «Յառաջ» և «Գալուստ Գյուլբենկյան» վարժարաններում։

1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհյան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։

Հաճախել է Լիբանանի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը։

Որպես մեներգիչ` հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախմբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։

Գևորգ Հաջյանը մենահամերգնել է ունեցել  ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ Վիեննայում, Սլովինիայում, Կանադայում,  ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյթում, Կատարում, Պարսկաստանում։

2005 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009 թվականը ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։

Որպես մեներգիչ` հանդես է եկել Երևանի «Շարական» հնագույն երաժշտական անսամբլում՝ Դանիել Երաժիշտի ղեկավարությամբ։

Բացառիկ հայրենասեր, Դաշնակցության գաղափարների հավատարիմ պաշտպան Գևորգ Հաջյանը զոհվել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը: