կարևոր
1576 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 19:33
Հասարակություն

Անմահները. այսօր Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի և Վաչե Ռոստոմյանի հիշատակի օրն է

Անմահները. այսօր Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի և Վաչե Ռոստոմյանի հիշատակի օրն է

Դեկտեմբերի 16-ը Հայրենիքի ազատության համար պայքար մղած հերոսներ՝ Վարդան Բախշյանի, Գագիկ Գրիգորյանի և Վաչե Ռոստոմյանի հիշատակի օրն է։ Երեք հայորդիները 1991 թ. այս օրը՝ դեկտեմբերի 16-ին, ընկան Հասանաբադի մարտում՝ հավերժացնելով իրենց անուններն ազատության պայքարի պատմության էջերում։

Վարդան Բախշյան – պատմության ֆակուլտետի ուսանող, Հայաստանում սկաուտական շարժման վերականգնողներից, երիտասարդության ոգեշնչման աղբյուր, ում անունն այսօր կրում են լսարաններ ու երիտասարդական խմբեր։

Գագիկ Գրիգորյան – երազանքներով լի, հաղթանակի հավատով լցված ազատամարտիկ, ում զոհողությունը օրինակ հանդիսացավ բազմաթիվ սերունդների համար։

Վաչե Ռոստոմյան – անվեհեր մարտիկ, ում անունով այսօր դպրոց է կոչվում, իսկ նրա համագյուղացիները հպարտությամբ են փոխանցում նրա սխրանքների պատմությունը։

Նրանք ապրեցին հայրենիքի համար և դարձան անմահության խորհրդանիշ։ Նրանց արյամբ գրված պայքարի ճանապարհը մեր սերունդներին պարտավորեցնում է լինել արժանի՝ ամուր պահելով Արցախի պայքարի գաղափարն ու արդար պահանջը։

Հավերժ փառք մեր հերոսներին։

Լուսանկար՝ «Երկիր» թերթի 1991 թ. դեկտեմբերի թողարկումից։