կարևոր
1102 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-03 20:45
Քաղաքական

Գլուխներդ պատի՛ն կտաք. ՀՅԴ-ն փակել չե՛ք կարող, ՔՊ-ն է փակվելու. Իշխան Սաղաթելյան

Գլուխներդ պատի՛ն կտաք. ՀՅԴ-ն փակել չե՛ք կարող, ՔՊ-ն է փակվելու. Իշխան Սաղաթելյան

«Հայ հեղափոխական դաշնակցության դեմ Նիկոլ Փաշինյանի մղած պայքարը տեղավորվում է թշնամու թելադրած օրակարգում. սա հենց իրական և պատմական Հայաստանների կեղծ խոսույթների շարունակությունն է, որով փորձում է արդարացնել այն աղետը, որը բերել է մեր հայրենիքի գլխին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի և նրա ղեկավարած ուժի կողմից ՀՅԴ-ի գործունեությունն օրենքով արգելելու մասին հայտարարություններին։

«Դաշնակցությունը կանգնել է իրենց կոկորդին։ Գլուխները պատին կտան. Դաշնակցությունը փակել հնարավոր չէ՛. չե՛ն կարողացել, չե՛ն կարողանալու։ Դա իրենց և թուրքերի երազանքն է։ Ցանկությունը մեկ բան է, դա անելը՝ այլ։ Կրկնում եմ՝ չե՛ն կարողանալու։ Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք, ում էլ ձերբակալեն, հաջորդն է գալու։ Բայց ուզում եմ հարցնել՝ լավ, եթե ձեր համար այդքան ձեռնտու ընդդիմություն ենք, ինչո՞ւ եք լույսը բացվելուն ու մթնելուն զուգահեռ՝ խոսում մեզանից, ինչո՞ւ եք մեր ընկերներին ձերբակալում։ Խոսում եք, որովհետև վտանգ եք զգում Դաշնակցությունից։ Ուզում եմ նշել, որ անգամ Խորհրդային Միության ժամանակ Դաշնակցության դեմ այսքան աշխատանք չի տարվել։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք ամեն սցենարի։ Իրենք են փակվելու և հեռանալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՔՊ-ական իշխանությանը հեռացնելու համատեքստում Սաղաթելյանը խոսեց Փաշինյանին անվստահություն հայտնելու վերաբերյալ մեկնարկած գործընթացի մասին՝ ընդգծելով ՝ իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությունները դրված են  համապատասխան ձևաթղթի տակ, սակայն, իրենք վստահ են՝ քանի դեռ չկա փողոցային պայքար, հնարավոր չի լինելու ՔՊ-ականներին համոզել միանալ այդ գործընթացին։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ կա գործընթացի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժ, ուստի իրենք նրանց կողմից ներկայացված քայլերի հերթականությունն են ուզում տեսնել՝ հասկանալու համար՝ գործընթացի շարունակականությունն ի՞նչ տեսք է ունենալու, միաժամանակ աջակցելով այդ գործըթացին։

«Կա պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը ստանձնած ուժ, հետևապես՝ պետք է իրենց հրավիրել ու հարցնել՝ փողոցային պայքարը ե՞րբ եք գեներացնում։ Գիտեք, եթե ես վաղը դուրս գամ փողոց, մինչև դուրս գալս մարդիկ, որոնք մինչև հիմա իրենց ֆեյսբուքյան էջերից դուրս չեն եկել, ասելու են՝ նորից դո՞ւ։

Կրկնում եմ՝ ձեռքներս չենք ծալում և սպասենք, պարզապես պետք է տեսնենք՝ ի՞նչ են անում մեր գործընկերները։ Չի կարող լինել գործընթաց, ու մենք դրանից ձեռնպահ մնանք»,- ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: