|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լրագրող Լիա Սարգսյանը տեղեկացնում է, որ իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը։
«Իրավապահները խուզարկում են կասկածյալ Նարեկ Օհանյանի տունը, դեպքի վայրում է քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյանը:
Ավելի վաղ հայտնել էի, որ Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին հարցաքննելուց հետո տեղափոխել են դատաբժշկական փորձաքննության:
Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը:
Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր:
Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը»: