Փոխարժեքներ
25 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 450.39 |
RUB | ⚊ | ₽ 4.5745 |
GBP | ⚊ | £ 515.58 |
GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Մոսկվայում մասնակցելու է Գլոբալ ատոմային ֆորումին, հաղորդում է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ հինգշաբթի օրը Պուտինը Կրեմլում երկկողմ միջազգային հանդիպումների մարաթոն կանցկացնի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երկկողմ հանդիպումներ. Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Փաշինյան», - ասվում է հայտարարության մեջ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը Մոսկվայում Ատոմային համաշխարհային շաբաթի շրջանակներում կմասնակցի Գլոբալ ատոմային ֆորումին։ Ռուս առաջնորդի հետ ֆորումին կմասնակցեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի միության Հանրապետության նախագահի պաշտոնակատար Մին Աուն Հլայնը, Հայաստանի վարչապետ Փաշինյանը, Եթովպիայի վարչապետ Ահմեդը, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Գրոսսին, ինչպես նաև Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի և մի քանի մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։