կարևոր
1648 դիտում, 3 շաբաթ առաջ - 2025-09-24 23:18
Աշխարհ

Կրակոցներ Դալլասում. տղամարդը սպանել է մեկ մարդու և ինքնասպանություն գործել

Կրակոցներ Դալլասում. տղամարդը սպանել է մեկ մարդու և ինքնասպանություն գործել

Տղամարդը կրակ է բացել Դալլասում՝ սպանելով մեկ մարդու և վիրավորելով ևս չորսին։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ղեկավարը։

Ավելի ուշ նա ինքնասպանություն է գործել։ Մարմինը գտել են հարևան շենքի տանիքում։

Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) տարածաշրջանային գրասենյակում՝ Դալլասի հյուսիս-արևմուտքում։

ՀԴԲ ղեկավարի խոսքով՝ կրակողը գաղափարական դրդապատճառներ է ունեցել։ Իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։

Միջադեպը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Իրավապահ մարմինների, հատկապես ICE-ի վրա շարունակվող հարձակումները պետք է դադարեցվեն։ Ես աղոթում եմ այս հարձակումից բոլոր տուժածների և նրանց ընտանիքների համար»,-գրել է Դի Վենսը X-ում:

Նախօրեին Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարել էր, որ եկել է բաց սահմանների հետ կապված ձախողված փորձարկմանը վերջ տալու ժամանակը: Նա նշել էր, որ Եվրոպայի երկրները «դեպի դժոխք են գլորվում»։ ԱՄՆ նախագահը հավաստիացրել էր, որ վճռական միջոցներ է ձեռնարկել անվերահսկելի միգրացիան դադարեցնելու համար: Թրամփի խոսքով՝ երբ ԱՄՆ իշխանությունները սկսեցին արտաքսել անօրինական ներգաղթյալներին Միացյալ Նահանգներից, նրանք պարզապես դադարեցին գալ։