|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մոսկվայի Տվերի մարզում ամառանոցային տներից մեկում տղամարդը որսորդական հրացանով սպանել է 9 մարդու: Այս մասին տեղեկանում ենք RT-ից:
Դեպքի վայրում հայտնաբերել են 6 տղամարդու և 2 կնոջ դի, ևս մեկ տղամարդու դի հայտնաբերել են ավտոմեքենայի բեռնախցիկում: Ըստ կայքի` դեպքը կենցաղային վեճի հետևանքով է ունեցել. բուռն վեճից հետո կասկածյալը գնացել է տուն, վերցրել որսորդական հրացանն ու վերադարձել դեպքի վայր: Ըստ իրավապահների` 9 սպանվածների մեջ են նաև վեճի ականատեսները:
Տղամարդն արդեն ձերբակալվել է և հարցաքննվել: