|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի ուժերով և միջոցներով ոչնչացվել են Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտորանավակ՝ դեսանտով։ Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Սևծովյան նավատորմի ուժերով և միջոցներով Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերի երկու մոտորանավակ՝ դեսանտով», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով՝ «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական իրադրությունը:
«Խարկովի մարզի Կուպյանսկ բնակավայրում վերահսկողության տակ է գտնվում 115 շենք», - նշվում է ամփոփագրում: