Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ռուսաստանը վերադարձրել է Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ընթացող բանակցությունների արդյունքում Կուրսկի շրջանում ուկրաինացիների կողմից գերեվարված իր 103 զինծառայողին։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել է Կուրսկի շրջանում գերեվարված 103 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 103 ռազմագերի», - ասել են գերատեսչությունում։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ գերությունից ռուս զինվորականների վերադարձի ժամանակ Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդի դեր են կատարել։
«Ներկայումս բոլոր ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի Հանրապետության տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։ Ազատ արձակված բոլոր զինծառայողները կհասցվեն Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,- հայտնել են գերատեսչությունում։