|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սիրիայի պետական հեռուստատեսությունը հաղորդել է ԱՄՆ օդուժի օդային հարվածի մասին՝ Բաշար Ասադի բանակի անցակետի ուղղությամբ՝ Թել-Զահաբ շրջանում՝ Քամիշլի քաղաքից հարավ-արևելք:
«Սիրիայի զինծառայող սպանվել է, ևս երկուսը վիրավորվել այն բանից հետո, երբ զինված ուժերը հրաժարվել են թույլ տալ, որ ամերիկացի օկուպանտների պարեկությունը անցնեն», - հայտնում է Ikhbariya հեռուստաալիքը:
Իր հերթին, իշխանական «Ալ-Վաթան» թերթը նշում է, որ վիրավորներից մեկը սպա է: Ըստ նրա՝ ամերիկյան պարեկությունը փորձել է անցնել սիրիական բանակի կողմից վերահսկվող տարածք: Միևնույն ժամանակ, թերթում չի նշվում ավիահարվածը հասցրած օդանավի պատկանելիությունը:
Վաշինգտոնը դեռ որևէ մեկնաբանություն չի հաղորդել: