|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հյուրընկալել էր Էլինա Ավանեսյանին:
Հայ թենիսիստուհին ծանոթացել է մարզաբազայի ենթակառուցվածքներին, շրջել փակ կորտերով։
ՀԹՖ նախագահը ողջունել է Էլինա Ավանեսյանին, հետաքրքրվել նրա հաջողություններով, մարզիկի առողջական վիճակով։ Ավանեսյանը հայտնել է, որ երկարատև վերականգնողական փուլից հետո հետզհետե կվերադառնա լավագույն մարզավիճակին։
Վարդան Զաքարյանը կարևորել է Էլինա Ավանեսյանի անմիջական կապը հայկական թենիսի հետ՝ ընդգծելով շփման և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Ֆեդերացիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Էլինային բոլոր անհրաժեշտ պայմաններով։ Նախագահը կարևորել է նաև Ծաղկաձորում պարբերաբար մարզումային հավաքներ անցկացնելն ու վստահություն հայտնել, որ հայ թենիսիստուհին կբարելավի իր դիրքերն ու կկարողանա լավագույնս նախապատրաստվել 2028 թվականի Օլիմպիական խաղերին։