|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ ՀՕՊ համակարգերը Բելգորոդի և Կուրսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրա շուրջ 3 ժամում ուկրաինական 32 անօդաչու են որսացել և ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«2025 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:15-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև 14:00-ն (Մոսկվայի ժամանակով) ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները ուկրաինական 32 ինքնաթիռատիպ անօդաչու են որսացել և ոչնչացրել, որոնցից 25-ը՝ Բելգորոդի մարզի տարածքի վրա, չորսը՝ Սև ծովի, 2-ը՝ Կուրսկի մարզի և մեկը՝ Կրասնոդարի մարզի երկնքում», – ասվում է հաղորդագրության մեջ։