|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Հրապարակ» թերթը գրում է. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման հիմնադիրները, անդամները մարզերում, համայնքներում ակտիվ խմբեր են ձեւավորում, փնտրում-հավաքագրում են մարդկանց: Ամենուր 4-5 հոգանոց խմբեր են ձեւավորվում, որոնք փորձելու են շարժումն առավել մասշտաբային դարձնել։ Համացանցում շուրջօրյա գովազդ է միացված, որը կոչ է անում մարդկանց միանալ «Մեր ձեւով» շարժմանը:
Բնականաբար, նաեւ գրասենյակներ են վարձում, քննարկումներ, հավաքներ են կազմակերպվում, մարդկանց են նաեւ աշխատանքի ընդունում կամ նրանց նվազագույն ծախսերը հոգում` նման գործընթացն առանց ֆինանսների հնարավոր չէ իրականացնել: Մեր տեղեկություններով, իրավապահներին հրահանգ է իջեցվել կրնկակոխ հետեւել այս ամբողջ գործընթացին, «նստել» այդ մարդկանց «պոչին», վարույթներ հարուցել, մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրել: Մի խոսքով, հնարավորինս հնչեղ շոուներ բեմադրել` ամեն գնով նոր քաղաքական ուժի ձեւավորմանը խոչընդոտելու համար։