Փոխարժեքներ
06 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների աղմկահարույց գործերի վրա։
Ասվածի վկայությունը ներքոնշյալ երկու դեպքերն են:
Օգոստոսի 4-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպի կիզակետում էր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը։ Միջադեպը վերաբերում էր ավտոմեքենայի կայանման հարցին: Մեկ ամիս է՝ գործը մնացել է Քննչական կոմիտեի դաշտում, սակայն որեւէ ընթացք չի ստանում։ Սա առաջին դեպքը չէ. դեռ 2022-ին Շանթ Բագրատյանի մասնակցությամբ ծեծկռտուքի գործը եւս կարճվել էր՝ իրավապահների կողմից «կազմակերպված ծածկադմփոցի» արդյունքում։
Նորությունն այն է, որ հիմա էլ նույն պատկերը կրկնվում է. «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրների հավաստմամբ, թմրանյութի իրացման եւ զենքի ապօրինի շրջանառության քրեական վարույթի շրջանակում արդեն երկու օր է ձերբակալված է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը։ Ըստ աղբյուրների՝ նրա դեմ կան անհերքելի ապացույցներ, սակայն նախաքննական մարմինը դեռ չի շտապում որեւէ որոշում կայացնել՝ կարծես սպասելով քաղաքական ուղերձին։
Եթե գործը վերաբերեր հասարակ քաղաքացուն, նա արդեն վաղուց կստանար մեղադրանք եւ կհայտնվեր կալանքի տակ, բայց իշխանական շրջանակների հարազատների դեպքում գործերը կա՛մ ձգձգվում են, կա՛մ կարճվում։ Մինչդեռ ընդդիմադիր գործիչների դեպքում գործը չեղած տեղից ճոխացվում է, եւ նրանք հայտնվում են բանտերում»։