Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
«Նիկոլ Փաշինյանի իշխանազավթումից, նրա լկտի հայտարարություններից հետո ես այս համակարգից որևէ դրական բան չեմ սպասում, քանի որ Հայաստանում, իմ խորին համոզմամբ, կա մեկ մարդու իշխանություն։ Այդ մարդը Թուրքիայի եւ Ադրբեջանի 5-րդ շարասյան շահերը սպասարկող եւ ըստ իս այդ շարասյան ներկայացուցիչ, Հյաստանի տրոյական ձիու կարգավիճակ ունեցող Նիկոլ Փաշինյանն է»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն ուզի, Աշոտյանն այսօր կլինի ազատության մեջ, կհրահանգի, որ Աշոտյանի վրա դնեն նաեւ Քենեդու սպանությունը, կդնեն Քենեդու սպանությունը։ «Մեր նպատակը մեկն է՝ մեր ժողովրդին, հասարակությանը, քաղաքական հակառակորդներին ուղերձ հղել, որ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, որ Արմեն Աշոտյանը բանտարկված է, քանի որ Արցախը պաշարված է թուրքի կողմից։ Թուրքը պաշարել է Արցախը, Նիկոլ Փաշինյանը բանտարկել է Արմեն Աշոտյանին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։
Հիշեցնենք, տեղի է ունենում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքի երկարաձգման գործով դատը։
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: