|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնման վերաբերյալ հաղորդագրության կապակցությամբ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին տեղեկացրել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու իր պատրաստակամության մասին՝ Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման պայմանով։
Արաղչին «հաստատել է ազնիվ և հավասարակշռված դիվանագիտական բանակցություններ վերսկսելու Իրանի պատրաստակամությունը՝ պայմանով, որ մյուս կողմերը ցուցաբերեն լրջություն ու բարի կամք և խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք խաթարում են հաջողության շանսերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել են մերձավորարևելյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Իրանի նախարարի նամակը։
Նա նաև հիշեցրել է, որ «եվրաեռյակի» երկրները չունեն Թեհրանի դեմ պատժամիջոցների վերսկսման մեխանիզմը գործարկելու իրավական լիազորություններ և նախազգուշացրել է, որ Թեհրանը միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան այս որոշման։