կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-08 11:57
Հասարակություն

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է

Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին` ժամը 09:00-ից, Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին եւ 9-ին իրականացնել վերանորոգման աշխատանքներ «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում. տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: