«Մոսկվան Երևանին համարում է դաշնակից և ծրագրում է բարեկամական հարաբերություններ զարգացնել նրա հետ», - լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև 2023-2024 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիր ստորագրելու փաստը, փոխանցում է ТАСС-ը։
«Հայաստանը ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն պետությունների հետ, որոնց հետ դա նպատակահարմար է գտնում, մենք մեր հարաբերություններն ունենք Հայաստանի հետ, և, իհարկե, Հայաստանը բարեկամ երկիր է, մեր դաշնակիցն է, մենք շարունակելու ենք զարգացնել մեր դաշնակցային հարաբերություններ»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։