կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-23 14:04
Տարածաշրջան

Իրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ քառակողմ ձևաչափով

Իրանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ քառակողմ ձևաչափով

Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ. ասել է Բաքվում այցով գտնվող Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում։

Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններն արագ տեմպերով կզարգանան։

«Իրանի նոր կառավարության առաջնահերթությունը Ադրբեջանի հետ հարաբերությունները առավելագույն մակարդակով զարգացնելն է»,- ասել է նա:

Նախարարը նշել է, որ Իրանի նոր կառավարությունը նույնպես ցանկանում է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ քառակողմ ձևաչափով։