Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայրցամաքային Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է ավելի քան 44 600-ի, նրանցից 1113-ը մահացել են, 4740-ը` բուժվել. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն`վկայակոչելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի հայտարարությունը:
Մեկ օր առաջ հաղորդվել էր ավելի քան 42 600 վարակվածի, 1016 մահացածի և 3996 ապաքինվածի մասին:
«Փետրվարի 11-ին կեսգիշերի դրությամբ Առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը 31 նահանգներից ստացել է 44 653 գրանցված վարակման դեպքի մասին տեղեկատվություն, որոնցից 38 800-ը հիվանդ են նաև ներկա դրությամբ (8204-ը գտնվում են ծանր վիճակում), 4740-ը դուրս են գրվել հիվանդանոցներից, 1113-ը մահացել են»,- պարզաբանված է պետական հանձնաժողովի հայտարարությունում:
Հոնկոնգում գրանցվել է վարակման 49 դեպք, որոնցից մեկը՝ մահացության, Մակաոյում գրանցվել է վարակման 10 դեպք, որից մեկն առողջացել է, Թայվանում վարակվել է 18 մարդ, որից 1-ը առողջացել է:
Այս պահի դրությամբ 185 000 մարդ, որոնք շփվել են վարակվածների հետ, գտնվում են վերահսկողության տակ:
Նշվում է նաև, որ վերջին օրվա ընթացքում վարակակիրների թիվն ավելացել է 2015-ով, համապատասխանաբար հիվանդանոցներից դուրս է գրվել 744 մարդ, մահացել է 97-ը, իսկ ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվն աճել է 871-ով:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: