Թուրքիայում խոզի գրիպից մահացածների թիվը հասել է 57-ի
Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզզենօղլուն հայտնել է, որ վերջին երեք ամիսների ընթացքում առնվազն 57 մարդ է մահացել խոզի գրիպից:
Ըստ Milliyet-ի՝ նախարարը հայտնել է, որ մոտ 480 հիվանդներից նմուշներ են վերցրել, որոնցից 280-ի դեպքում H1N1 վիրուս է հայտնաբերվել: Նախարարի խոսքով՝ հիվանդությունը բարձր ցուցանիշներ է գրանցել դեկտեմբեր և հունվարի ամիսներին, սակայն այժմ գրիպի սեզոնը կարելի է ավարտված համարել: