կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 17:39
Առանց Կատեգորիա

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8506-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8506-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8506-ի: Մեկ օրում գրանցվել է մահվան 81 դեպք. այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը:

«Վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման 2011 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը հասնում է 177 938-ի: Ապաքինվել է 140 590 մարդ: Սակայն վերջին մեկ չում հայտնաբերվել է մահվան 81 դեպք»,- այս մասին հայտնել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին IRINN հեռուստաալիքի եթերում:

Նշվում է՝ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում Իրանում օրական դեպքերի թիվը գերազանցել է 3000-ը, բայց վերջին մի քանի օրում հիվանդության անկում է գրանցվում՝ հասնելով օրական մինչեւ 2000-ի: